«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Իսակովի պողոտայի և մասնակիորեն Արգավանդ գյուղի ջրամատակարարումը:
Ամերիկյան «Էմմի» 65-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբեր 22-ին, Լոս Անջելեսի Նոքիա թատերասրահում:
Ինչպե՞ս է որոշվում երթուղու նպատակահարմարությունը՝ երևանցուն առաջարկվող տրանսպորտային ծառայությունը պատշաճ իրականացնելու համար»
Ծնողներիս հետ տասը հիանալի օր եմ անցկացրել Ֆրանսիայում: Ճիշտ է, օրերը շատ արագ էին անցնում, բայց հասցրեցի լինել Էյֆելյան աշտարակում, Լուվրի թանգարանում, Դիսնեյ լենդում:
Ժամը 15:00-ի սահմաններում Արտաշատի խճուղի 23 տան դիմաց բախվել են Mitsubishi մակնիշի Լ 57 24 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 52 ԼV 888 համարանիշի ավտոմեքենաները:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հեղինակած Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում 2013-թվականի օգոստոսի 17-ին, ժամը 16.00-ին տեղի կունենա Խաչադրման արարողություն. այն է՝ Սուրբ Խաչի վրա տեղադրվելու է 1713 -րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը:
Մի քանի օրվա համառ պայքարից հետո հայ երիտասարդությունը հաղթանակ տարավ առաջին ուղղությամբ, սակայն հաղթանակից անմիջապես հետո սկսվեց պայքարը երկրորդ ուղղությամբ՝ Հ.Նավասարդյան, սակայն ինչպես տեսանք պայքարն արդեն ամենևին էլ չեր առաջնորդվում հայ երիտասարդների կողմից, այլ, ինչպես հետագայում պարզվեց, ինչ-որ մի խմբի կողմից, ովքեր հետապնդում էին միմիայն իրենց շահերը:
Չինաստանի Ուխան քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները փրկել են երեխայի կյանքը, որի վրա զբոսնելու ժամանակ հարձակվել էր երիտասարդ առյուծը։
Այս օրերին Երևանում մեծ թափով ընթանում են կենտրոնական փողոցների վերաասֆալտապատման աշխատանքներ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ մի շարք կարևոր թեմաների ոչ միայն ներքին քաղաքական կյանքի, այլ նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ։
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 13-ին, ժամը 16.00-ին, կամավոր բաժին է ներկայացել ս/թ հունվարի 15-ից ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1987 թ. ծնված Արտաշես Ու.-ն:
Ի պատասխան Երևանի քաղաքապետին հասցեագրված մեր դիմումի, քաղաքապետարանը մեկ անգամ ևս վերահաստատել է բարձրացված հարցերը քաղաքապետարանի շենքում համատեղ քննարկելու պատրաստակամությունը:
Գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանը սպասում էր ՌԴ նախագահի այցին: Սակայն, Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու փոխարեն Վլադիմիր Պուտինը երեկ հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Օգոստոսի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և անձնագրային և վիզաների վարչությունների ծառայողները ԱՎՎ վարչական շենքից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Սարգիս Բ.-ին, որը 2012 թ. փետրվարի 21-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սվերդլովսկի մարզի ՆԳԳՎ Եկատերինբուրգ քաղաքի իրավապահների կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի /ավազակություն/ մեղադրանքով:
Օգոստոսի 13-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել Հայաստանի կույրերի միավորման Վանաձորի ուսումնական արտադրական ձեռնարկության տնօրենը և հաղորդում տվել, որ ս/թ օգոստոսի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել են ընկերության դահլիճի դռան փականը և հափշտակել 2 ակորդեոն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին:
Օգոստոսի 13-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել խաղատան աշխատակից, 1981 թ. ծնված Մինաս Վ.-ն և հայտնել, որ Զովունի գյուղի 1-ին փողոցում գտնվող խաղատանը կատարվել է ավազակային հարձակում:
Այսօր՝ օգոստոսի 14-ին, Ջրվեժ թաղամասում վարորդը «ճեմում» էր առանց ամրագուտու՝ վարելով Nissan մակնիշի ՊՆ 00 06 Մ համարանիշի ավտոմեքենան:
«Այդ աղբը միշտ ուղեկցել է մարդկությանը, անկախ աշխարհագրական վայրից, պատմական զարգացման դարաշրջանից, հասարակարգից, ազգությունից, կրոնից, մաշկի գույնից և մնացած զանազան բաներից…»:
Այսօր՝ օգոստոսի 14-ին, առանձնակի դաժանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ գլխավոր դատախազին դիմելու ցանկություն է հայտնել:
«ՀՀ Շիրակի մարզի Փոքր Սարիար համայնքի բնակիչները «հացի խնդիրը» լուծելու համար ստիպված արտագաղթում են: Այս տարի արդեն երեք ընտանիք հասցրել է հեռանալ գյուղից»:
«Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը միավորեն իրենց էներգակիրների մատակարարման ներուժը, ապա դա լրջագույն կախման մեջ կդնի Եվրոմիության երկրներին, իսկ այն, որ այսօր կոշտ մրցակցություն է գնում Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև` փաստ է»:
«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա դրությամբ համարվում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործիչը: Նրա գրեթե բոլոր խոսքերն ընդունվում են «հալած յուղի» պես»:
«Ռուսաստանի դեսպանատունը հատուկ միջոցառում է ձեռնարկում ՀՀ այն թերթերի և պարբերականների դեմ, որոնք, իրենց կարծիքով, զբաղված են միասեռականության քարոզչությամբ»:
«Սյունիքի մարզի Կապանի և Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում արդեն 9 օր է` մեկնարկել է պատգամավորի թեկնածուների առաջադրումը, բայց ոչ մի առաջադրում մինչև երեկ չէր գրանցվել»:
«ՀՀ քաղաքաշինության նախարարությունն օրերս 26 մլն 173 հազար դրամ (մոտ 63 հազար դոլար) է տրամադրել Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 դպրոցի համար գույք ձեռք բերելու նպատակով»:
«Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով ԱԺ աշխատակազմը նիստերի օվալաձև դահլիճում իրականացրել է օդափոխման համակարգի տեղադրման աշխատանքները»:
Լի անունով կինը տեղական լրատվականներին խոտովանել է, որ 40 րոպե խոսել է իր հեռախոսով, բայց երբ փորձել է անջատել, չի կարողացել. տաքացած հեռախոսը չի արձագանքել հրահանգներին, ապա հեռախոսի էկրանը պայթել է:
Ժամը 20:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մարզադահլիճի տանիքը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է բակում կայանված Toyota Corolla մակնիշի 570 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենայի վրա: