
Վլադիմիր Գասպարյանն իրականացրել է դստեր երազանքը

esyes.am-ի փոխանցմամբ՝ փոքրիկ երգչուհի Անգելինա Գասպարյանը արձակուրդներին մեկնել էր Ֆրանսիա, և օրեր առաջ է վերադարձել Փարիզից: Կայքի հետ զրույցում նա ասել է. «Ծնողներիս հետ տասը հիանալի օր եմ անցկացրել Ֆրանսիայում: Ճիշտ է, օրերը շատ արագ էին անցնում, բայց հասցրեցի լինել Էյֆելյան աշտարակում, Լուվրի թանգարանում, Դիսնեյ լենդում: Այցելել եմ Աստվածամոր տաճար, բարձրացել զանգակատուն, որտեղ էլ հիշեցի հայտնի «Փարիզի Ազտվածամոր տաճարը» ֆիլմը: Շատ տպավորված եմ Փարիզի Աստվածամոր տաճարի գեղեցկությամբ, ամեն ինչ շատ հետաքրքիր էր ու խորհրդավոր: Վաղուց էի ուզում Ֆրանսիա գնալ ու ահա այս տարի բոլորով գնացինք»:
Անգելինան շատ տպավորված է Ֆրանսիայով և այնտեղ կրկին լինելու ցանկություն ունի. «Առաջին իսկ հնարավորության դեպքում նորից կգնամ Ֆրանսիա, դեռ շատ բաներ կան, որ չեմ հասցրել տեսնել»: