Բաժիններ՝

Ինչպես և որտեղից սկսվեց պայքարը

Ֆեյսբուքյան օգտատեր Ռոբ Կիրակոսյանը իր էջում անդրադարձել է վերջին շրջանում ծավալված երիտասարդ ակտիվիստների ակցիաներին: Նա մասնավորապես գրել է.

Հարգելի ՀՀ քաղաքացի, խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն մասնակցություն են ցուցաբերել և շարունակում են անդադար պայքարել ժողովրդի համար առավել նպաստավոր որոշումների ընդունման և ամրապնդման գործում: Եկեք մի պահ նստենք և փորձենք ծանր ու թեթև անել ստեղծված իրավիճակը՝ խոսքս վերաբերվում է ակտիվիստների կողմից մղվող պայքարին: Նախ՝ սկսենք սկզբից, ինչպես և որտեղից սկսվեց պայքարը:

Հայտարարվեց, որ երթուղին պետք է թանկացվի 50%-ով և գրեթե ամբողջ հայ երիտասարդությունը հաջորդ օրվանից սկսած ոտքի կանգնեց` պայքարելու ընդունված որոշումը ոչնչացնելու համար: Նախ քաղաքապետի օգնականը ակտիվիստների հետ զրույցի ընթացքում 50-դրամանոց մետաղադրամով հարված ստացավ դեմքին, ապա տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, մեջքին փակցված «չենք վճարելու 150 դրամ» գրությունը, ծաղրանքի ենթարկված հեռացավ:

Մի քանի օր անց լրագրողը, ով հետապնդում էր Հ.Նավասարդյանին, նրան հրահրում է ոչ հարիր պահվածքի և վերջինս էլ հայհոյում է, ասելով՝ գնա ես քու… Հիմնավորեմ, թե ինչի համար ուշադրությունը սևեռվեց վերոնիշյալ դեպքերի վրա, քանի որ ամբողջ պայքարի ընթացքում գրանցվեց և հետագայում շարունակվեց խոսվել այս դեպքերի մասին: Այս բոլորը որպես մեջբերում լրատվական կայքերի և ընդհանուր հայաստանյան լրատվությունից: Այս պահից սկսած պայքարը ծավալվում է երկու ուղղությամբ, առաջինը՝ երթուղայինների գինը նորից իջեցնելու 100 դրամի, իսկ երկրորդ ուղղությունն անվանվեց՝ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականի պահանջը:

Մի քանի օրվա համառ պայքարից հետո հայ երիտասարդությունը հաղթանակ տարավ առաջին ուղղությամբ, սակայն հաղթանակից անմիջապես հետո սկսվեց պայքարը երկրորդ ուղղությամբ՝ Հ.Նավասարդյան, սակայն ինչպես տեսանք պայքարն արդեն ամենևին էլ չեր առաջնորդվում հայ երիտասարդների կողմից, այլ, ինչպես հետագայում պարզվեց, ինչ-որ մի խմբի կողմից, ովքեր հետապնդում էին միմիայն իրենց շահերը: Եթե պայքարի հետևում կանգնած էր նորից հայ երիտասարդությունը, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ պայքարողների ընդհանուր քանակը անհամեմատ պակաս էր, քան նախորդ՝ «Չենք վճարելու 150 դրամ» շարժման ժամանակ: Կարծում եմ՝ բոլորիս համար էլ հստակ և հասկանալի է մի բան, որ երկրորդ շարժման հիմքում ընկած էր մի բան՝ օգտվել ստեղծված իրավիճակից և փորձել օգուտ քաղել նպաստավոր պայմանից: Գիտակցելով այս ամենը, հնարավոր է՝ հետևություններ անել և յուրովի կարծիք կազմել ստեղծված իրավիճակից»:

Նա մեկ այլ գրառման մեջ էլ նկատում է, թե նախորդ՝ «Չեմ վճարելու 150 դրամ» շարժման ժամանակ «չգրանցեց ոչ մի անշնորհք միջադեպ»: «Դա կարող են ասել բոլորը, ովքեր մասնակցել կամ թեկուզև հետևել են պայքարին, իսկ այս պռովոկացիոն խմբի պայքարի ընթացքում ինչ անշնորհք իրավիճակների ականատես եղանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս