Բաժիններ՝

Գազանանոցի աշխատակիցները երեխային փրկել են առյուծի ճիրաններից (տեսանյութ)

Չինաստանի Ուխան քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները փրկել են երեխայի կյանքը, որի վրա զբոսնելու ժամանակ հարձակվել էր երիտասարդ առյուծը։ Այս մասին գրում է Life News-ը։

Ինչպես պարզ է դարձել՝ դեպքից առաջ աղջիկը մոտեցել է վանդակից դուրս գտնվող առյուծին, ինչի արդյունքում կենդանին հարձակվել է երեխայի վրա։

Այգու այլեցուները պատմել են, որ իրենք ցնցվել են՝ լսելով երեխայի բղավոցը։ Մոտ վազելով՝ նրանք տեսել են, թե ինչպես է գազազած առյուծը փորձում հոշոտել փոքրիկ աղջկան։

Ականատեսներն անմիջապես օգնության են կանչել այգու աշխատակիցներին։ 5 չափահաս տղամարդ՝ զինված փայտե մահակներով, իսկական գոտեմարտի մեջ են մտել առյուծի հետ՝ երեխային փրկելու համար։ Աղջկան գազանի երախից ազատել նրանց հաջողվել է միայն երկրորդ փորձից։

Տուժած փոքրիկին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները հայտարարել են, որ նա բազմաթիվ լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։

Ուխանի իշխանություններն այժմ հետաքննություն են սկսել՝ պարզելու համար, թե ինչպես էր կենդանին հայտնվել վանդակից դուրս, և ինչպես է երեխային հաջողվել աննկատ մոտենալ նրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս