Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրենին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման բարձր մակարդակի մասին և անդրադարձել Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ծրագրերին: Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս