Բաժիններ՝

Հերիք է փչացած «պատեֆոնի» նման կրկնեք` բա պոռնիկները, բա գեյերը, բա լեսբուհիները. Ռոբերտ Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերիք է փչացած «պատեֆոնի» նման կրկնեք` բա պոռնիկները, բա գեյերը, բա լեսբուհիները…

Ամեն անգամ, երբ խոսվում է Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան, չգիտես ինչու իրենց «ծակ պրոֆեսորներ» համարող, արդեն խորհրդային 3 տոկոսանոց մարած «աբլիգացիայի» մակարդակի ուղեղով, մտածելակերպով անընդհատ փչացած «պատեֆոնի» նման կրկնում են` բա պոռնկությունը, բա լեսբուհիները, բա գեյերը…

Այ քիչ թե շատ բարձրագույն կրթություն ստացածներ, դրանով պարծեցողներ, մոռացե՞լ եք պատմությունը… Ուրեմն կամ լավ չեք սովորել, կամ «հիշողության հետ» պրոբլեմ ունեք:

Ինչպես ձեր նմաններն են սիրում կրկնել, երբ եվրոպացիների մեծ մասը չկային կամ ծառերի վրա էին, կամ նոր-նոր էին իջել ծառերից, մարդկային քաղաքակրթության Հին աշխարհը սկսած նախնադարյան-համայնական, ստրկատիրական հասարակարգերից, կալիգուլաներով, ալեքսանդրմակեդոնացիներով, իրենց համանման նախորդներով, ժամանակակիցներով և հետնորդներով «վարակված» էին այդ աղբով, այդ ախտով…

Այդ ո՞ր երկրում էր, հիշո՞ւմ եք, որ հարսի առաջին գիշերը պետք է նվիրեին քրմերին…

Ինչ է խորհրդային տարիներին, երբ «երկաթյա վարագույր» էր դրված համասեռամոլներ, պեդոֆիլներ, զոոֆիլներ, մոլագարներ, պոռնիկներ չկայի՞ն…

Լավ էլ կային, լավ էլ շատ էին, ուղղակի լավ էլ թաքնված էին, գաղտագողի…Շատ-շատերն էլ բարձր պաշտոններ էին վարում, հա’ նաև ԽՄԿԿ անդամ էին` կոմունիստ, նույնիսկ պլենումի, բյուրոյի անդամ, ինչու չէ նաև ակադեմկոս…

Այնպես որ, այդ աղբը միշտ ուղեկցել է մարդկությանը, անկախ աշխարհագրական վայրից, պատմական զարգացման դարաշրջանից, հասարակարգից, ազգությունից, կրոնից, մաշկի գույնից և մնացած զանազան բաներից…Դուք ավելի շատ զգուշացեք համացանցից, քան Արևմուտքից: Եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն պետք է հենց առաջին հերթին արգելենք ինտերնետ կապը:

Ճիշտ է Շանթ Հարությունյանը. «Եթե հայը ընդունակ չի գոմիկ դառնա, չի դառնա»…Մի քիչ ընդհանրացնեմ, « դուրս գամ հայեցի մտածողությունից», եթե մարդը, Աստծո ստեղծած արարածը ընդունակ չէ գոմիկ կամ այլ զիբիլ դառնալ, այդ թվում նաև գող, թմրամոլ, խաղամոլ, պոռնիկ, խաբեբա, դավաճան, թալանչի, տականք, ուրեմն չի դառնա…

Հա, քիչ էր մնում մոռանայի…
Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան…Մեզ երկուսն էլ պետք է, դրան գումարած Ամերիկան էլ, Թաիլանդն էլ, Փղոսկրե ափն էլ, տո բոլոր երկրները… Իսկ հատկապես Ռուսաստանը մեզ առայժմ պետք մեր անվտանգության, Եվրոպան` Արևմուտքը, մեր հասարակության և տնտեսության հետագա զարգացման համար…
Թե չէ գեյեր, պոռնիկներ, լեսբուհիներ…»,- գրել է Ռոբերտ Մելքոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս