Երիտասարդ քաղաքական գործիչները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանին

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ), Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել  սեփական մոտեցումները՝  երկրում  առկա գործընթացների վերաբերյալ:

Հերթական հանդիպումը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ էր:

Հետաքրքիր հանդիպման ժամանակ մասնակիցները ոչ միայն ուղղեցին իրենց  հետաքրքրող հարցերը պարոն Ջհանգիրյանին և ստացան սպառիչ պատասխաններ, այլ նաև հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց տեսակետը տարբեր թեմաների վերաբերյալ, հետաքրքիր քննարկումներ ծավալել։

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ մի շարք կարևոր թեմաների ոչ միայն ներքին քաղաքական կյանքի, այլ նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ։

ԵՔԳԱ
14.08.2013

Տեսանյութեր

Լրահոս