Բաժիններ՝

Ալիկն ու ակորդեոնները

Օգոստոսի 13-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել Հայաստանի կույրերի միավորման Վանաձորի ուսումնական արտադրական ձեռնարկության տնօրենը և հաղորդում տվել, որ ս/թ օգոստոսի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել են ընկերության դահլիճի դռան փականը և հափշտակել 2 ակորդեոն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1994 թ. ծնված Ալիկ Կ.-ն:
Գողոնն առգրավված է:
Քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս