Առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Ջրվեժում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի

Այսօր՝ օգոստոսի 14-ին, առանձնակի դաժանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջրվեժ թաղամասի այգեգործական ընկերության փողոցներից մեկում հայտնաբերվել է Daewoo Nexia մակնիշի Լ 5964 համարանիշի ավտոմեքենա, իսկ ավտոմեքենայից 3-4 մետր հեռու հայտնաբերվել է տղամարդու այրված դի: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031