Խոշոր ավտովթար` Երևանում. Կա մեկ զոհ

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտաշատի խճուղի 23 տան դիմաց բախվել են Mitsubishi մակնիշի Լ 57 24 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 52 ԼV 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ի վարորդը՝ 39-ամյա Արամ Խառատյանը, տեղում մահացել է:

Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ: Ոստիկանությունը պարզում է տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը:

Տեսանյութեր

Լրահոս