
«Հակոբը շատ փոխված էր՝ նիհարած ու ընկճված, աչքերի վրա ոնց որ կապտած տեղեր կային».Գևորգ Ինջիղուլյանը` ռազմագերի որդու մասին

«Հակոբը շատ փոխված էր՝ նիհարած ու ընկճված, աչքերի վրա ոնց որ կապտած տեղեր կային, ակնոցն էլ աչքերին չէր, նա միշտ ակնոցներով ա, որ հաճախել է դպրոց, դեռ չորրորդ- հինգերորդ դասարաններից նա ակնոց էր դնում»,- Galatv.am-ի հետ զրույցում խոսելով իր որդու՝ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցի մասին՝ նշել է հայ ռազմագերու հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանը:
Հայրն ուղղակի համոզված է, որ լրատվամիջոցը միտումնավոր սխալ թարգմանություն է արել.
«Ինքը երբեք խնդիրներ չի ունեցել զորամասում, հրամանատարներն իրանից են գոհ եղել, ինքը հրամանատարներից, երբ զանգել, հանդիպել ենք, ուրախ-զվարթ է եղել:
Ադրբեջանի լրագրողները գրել են, որ ինքը ստիպված անցել ա սահմանը, սխալ են թարգմանել, Ալավերդյանը թարգմանել ա, ասումա ոչ թե ստիպված ա անցել սահմանը, այլ ստիպված գնացել ա ջրի, ինքը ստիպված չի անցել սահմանը, ստիպված ջրի ա գնացել:
Ես չեմ հավատում, որ ինքը տենց բաներ անի, իմ տղեն ա, ես լավ գիտեմ. ճեմարանի խելոք ուսանող, բայց դե Ադրբեջանի կայքերն էսօր ինչ ասես կգրեն»,- նշում է հայրը:
Հակոբի հայրը մտավախություն ունի, որ հանկարծ չճնշեն որդուն, որ նա երրորդ երկիր ընտրի, այս քաշքշուկը նա հենց դրանով պայմանավորեց:
Մանրամասները՝ այստեղ: