Բաժիններ՝

Մայր աթոռի 5 միաբան եպիսկոպոսներ նամակ են հղել Երուսաղեմի հայոց պատրիարքին

«Առաջին լրատվական»ի հետ զրույցում Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, պատախանելով հարցին, թե ի՞նչ եք մտածում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ստեղծված իրավիճակի մասին, ասել է, թե այս հարցի վերաբերյալ չի ուզում կարծիք հայտնել և որևէ մեկնաբանություն տալ։ «Որովհետև երկուսն էլ իմ հոգևոր պետերն են։ Այնպես որ հարցը իրենց միջև պետք է կարգադրվի»,- նշել է նա:

Հարցին՝ արդյոք պատրիարքարանը պատասխան նամակ ստացե՞լ է Ն.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից, Արիս սրբազանը պատասխանել է, թե չի ստացել:

Նրա խոսքով՝ պատրիարքարանում բնականոն վիճակ է, յուրաքանչյուրն իր գործերով է զբաղված. «Իհարկե, մտահոգ ենք այս բանավեճի հարցով, ներկայի և ապագայի հարցով»:

Թեև կաթողիկոսից նամակ Երուսաղեմի պատրիարքը դեռ չի ստացել, սակայն Մայր Աթոռից հինգ եպիսկոպոսների ստորագրությամբ նամակ են ուղարկել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Նամակի բովանդակության մասին Արիս սրբազանն ասել է. «Թույլ տվեք չմեկնաբանել. դա պատրիարքի իրավասության մեջ մտնող հարց է»։

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս