Փոփ երգչուհի Մադոննան այսօր դարձավ 55 տարեկան
Այսօր` օգոստոսի 16-ին, փոփ երգչուհի Մադոննան նշում է իր 55-ամյակը: m24.ru կայքը տեղեկացնում է, որ Մադոննան իր 30-ամյա կարիերայի ընթացքում 7 անգամ արժանացել է հռչակավոր «Գրեմմի» մրցանակի, թողարկել է 12 ալբոմ, նկարահանվել 10 ֆիլմում, գրել է գրքեր, այդ թվում` մանկական գրականություն: Չնայած իր տարիքին, Մադոննան շարունակում է զբաղվել երաժշտությամբ, շրջագայել համերգային ծրագրերով ու դաստիարակել 4 երեխա: Միայն 2012թ. երգչուհին 8 ամիսների ընթացքում համաշխարհային շրջագայություն անցկացրեց MDNA ալբոմի շրջանակներում: Իսկ մեկ շաբաթ առաջ պարզ դարձավ, որ համերգային շրջանառության տեսասկավառակի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 10-ին: