Միջադեպ. Մի խումբ անձինք ծեծել են վարորդին

Օգոստոսի 16-ին, ժամը 01.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին` անտառտնտեսության մոտ, մի խումբ անձինք ծեծի են ենթարկում միմյանց: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ, 1988 թ. ծնված   Արայիկ Ս.-ին, 1988 թ. ծնված Բորիս Ս.-ին, 1988 թ. ծնված Կամո Գ.-ին, 1988 թ. ծնված Ռուբեն Գ.-ին և 1988 թ. ծնված Ալիկ Մ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, վերջիններս, ալկոհոլ օգտագործած վիճակում, նշված վայրում ճանապարհը փակելով` փորձել են կանգնեցնել 1952 թ. ծնված Աբով Հ.-ի  վարած «ԳԱԶ-31029»  մակնիշի ավտոմեքենայի  ճանապարհը, որից հետո հարվածել են ավտոմեքենային, ծեծի ենթարկել վարորդին և տվել հայհոյանքներ: Աբով Հ.-ից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկական փորձաքննության ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս