Բաժիններ՝

ԿԽՄԿ-ն գերեվարված զինվորի հարազատներին խոստացել է լավ լուր հաղորդել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից գերեվարված զինվորի հարազատներին փոխանցվել է, որ անպայման լավ լուր կհաղորդեն իրենց և  հնարվոր է այս շաբաթ հանդիպումը կայանա ադրբեջանական կողմի հետ: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել Հակոբի հոր հորեղբոր որդին՝ Նորիկ Ինջիղուլյանը:

Ինչ վերաբերում է գերեվարված զինվորի որպիսությանը,  ապա Հակոբի բարեկամը նշել է, որ ոչ մի տեղեկություն չունեն. «Եթե Կարմիր Խաչը չի ասում՝ էլ որտեղից կարող ենք տեղեկանալ»:

Հակոբի հարազատները համբերությամբ զինված սպասում են լավ լուրի:

Հիշեցնենք, որ oգոստոսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում նախնական տեղեկությունների համաձայն՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Զինծառայողը զինված չի եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս