Բաժիններ՝

Սնոուդենը հրապարակել է աշխարհի վերջի նոր ամսաթիվ. 2013թ. օգոստոսի 23

Համացանցում շրջանառվում է աշխարհի վերջի նոր ամսաթիվ: Էդվարդ Սնոուդենը նախազգուշացրել է աշխարհին սպառնացող նոր աղետի մասին: Այս մասին գրում է ռուսական «Собеседник» թերթը: Մոտ 100 տարի առաջ Գրիգորի Ռասպուտինը, ով համարվում էր ժամանակի պայծառատեսներից մեկը, կանխատեսեց Երկիր մոլորակի վրա շարժվող մահաբեր կրակե փոթորիկ, որն իր հետևից չի թողնի կենդանի ոչ մի բան աշխարհում: Ըստ Ռասպուտինի` այդ օրը 2013թ. օգոստոսի 23-ն է:

Միաժամանակ, ժամանակակից մասնագետներն էլ հաստատում են, որ արևի վրա վերջին ամիսներին իսկապես տարօրինակ երևույթներ են տեղի ունենում: Այն մասին, որ հսկայական աստղը մարդկության համար տհաճ անակնկալ է պատրաստվում մատուցել, մասնագետները խոսել են դեռևս անցյալ տարվա սկզբին, երբ հրապարակվեցին Արևի վրա հայտնաբերված մեծ անցքի լուսանկարները: Իսկ այս տարվա լուսնկարները, որոնք արվել են արևից, վկայում են անցքի ծավալի մեծացման մասին:

Երկիր մոլորակի վրա արևի էներգիայի ժայթքումը մեծ ծավալներով, ըստ մասնագետների, տեղի կունենա օգոստոսին, իսկ դրանից բխող մագնիսական փոթորիկի ալիքի ուժգնության մասին կարելի է միայն ենթադրել` հաշվի առնելով, որ անհասկանալի սև անցքի չափերը 80 անգամ գերազանցում են Երկիր մոլորակի չափերին:

Մտահոգված պատմաբաններն էլ այս առիթով հիշել են Գ. Ռասպուտինի հին անեծքներից մեկը, ով կանխատեսել էր Նիկոլայ 2-րդի մահը, Հիտլերի ծնունդը, մարդու թռիչքը դեպի լուսին, ԽՍՀՄ-ի փլուզումը և այլն:

Ահա թե ինչ է ասել պայծառատեսը 2013թ. օգոստոսի 23-ի մասին. «… Կրակը կուլ կտա ամեն կենդանի բան Երկրի վրա և դրանից հետո կյանքը մոլորակի վրա կավարտվի, կիջնի գերեզմանական լռությունը»:

Միաժամանակ, Ռասպուտինի խոսքով, Երկիր կվերադառնա Հիսուս Քրիստոսը, ով կփորձի նախազգուշացնել մարդկությանը գալիք աղետի մասին:

Ի դեպ, այս մասին կանխատեսել է նաև հոլանդացի գիտնական, աստղաբան Վան դեր Մերը, ով հայտարարել էր, թե Արևը պայթելու է` ոչնչացնելով Երկիրը: Ամերիկացի գիտնականներն էլ չէն բացառում Արևի էներգիայի ժայթքման տարբերակը, բայց նաև նշում են, որ եթե մարդիկ չմահանան արևային հարվածից, տապից, ապա կմահանան մոլորակի վրա էներգիայի անսպասելի կորստից:

ՌԴ-ում թաքնվող Էդվարդ Սնոուդենը կարծում է, որ ամերիկացիները գիտեին սպասվող արևային փոթորկի մասին դեռ 14 տարի առաջ: Ըստ Սնոուդենի` մարդիկ պետք է զգուշանան սովից, որը վրա կհասնի սարքերի խափանումից հետո: Շատերը հիմա ենթադրում են, որ Սնոուդենը հենց Հիսուսն է, ով ինչպես կանխատեսում էր Ռասպուտինը աղետից առաջ կհայտնվի Ռուսաստանի տարածքում, որպեսզի նախազգուշացնի մարդկանց ողբերգության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս