Արդարադատության խորհուրդը դիմել է ՀՀ նախագահին՝ դատավոր Ասատրյանի լիազորությունները դադարեցնելու համար

Արդարադատության խորհուրդը դիմել է ՀՀ նախագահին՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ասատրյանի լիազորությունները դադարեցնելու համար։

Արդարադատության խորհուրդն այս որոշումը պատճառաբանել է դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալու հանգամանքով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Նախագահի հրամանագրով դադարեցվել էր նաեւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները, ինչն էլ պատճառաբանվում էր առողջական խնդիրներով։

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031