Բաժիններ՝

Նախախորհրդարան. Այս պահին Ոստիկանությունը հերթական ապօրինի գործողությունն է կատարում Երևանի Կոմիտաս 5 հասցեում

Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել, որտեղ ահազանգում է Կոմիտաս 5 հասցեում այս պահին տեղի ունեցող ապօրինության մասին.

«Այս պահին Ոստիկանությունը հերթական ապօրինի գործողությունն է կատարում Երևանի Կոմիտաս 5 հասցեում: Ոստիկանական կարգախումբը ուժի գործադրման միջոցով այդ հասցեում կատարվող շինարարության դեմ բողոքող բնակիչներին դուրս է մղել շինհրապարակից և թույլ չի տալիս, որ նրանք շարունակեն իրենց ակցիան: Ներկայումս Ոստիկանության օգնությամբ և հսկողության ներքո սեփականատերը շարունակում է շինարարական աշխատանքը: Հիշեցնենք, որ բնակիչները համաձայն չեն իրենց բակի տարածքի հաշվին կատարվող այդ շինարարության հետ և մի քանի օր պիկետի միջոցով դադարեցրել էին այն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս