Բաժիններ՝

«Սթար»-ի սնանկացման պատճառը Սամվել Ալեքսանյա՞նն է

Այսօր հրապարակվել է ցանցի սնանկության մասին հայտարարությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է «Սթար» սուպերմարկետների ցանցի սնանկության գործերով կառավարիչ Արման Սարգսյանը։

«Սթար» ընկերությունը սնանկ ճանաչելու հայցով դատարան էր դիմել «Պեռնո Ռիկար» ընկերությունը, որին սուպերմարկետների ցանցը պարտք է 71 միլիոն դրամ: Դատարանը բավարարել է հայցը:

Սակայն «Սթար»-ը բողոքարկել է որոշումը վերաքքնիչ դատարանում և պատրաստվում է առողջացման ծրագիր ներկայացնել: Այսինքն՝ գործընթացը դեռ շարունակվում է։

Իսկ ինչո՞ւ է երբեմնի հզոր սուպերմարկետը հսկայական պարտքեր կուտակել և հայտնվել այս վիճակում։ Պարզվում է «Սթար»-ը ճգնաժամի հիմնական պատճառ համարում է մրցակից ընկերությունների գործալաոճը: Առևտրային ցանցի մենեջեր Լիդա Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղարկած գրավոր պատասխաններից մեկում նշել է, թե մրցակից ընկերությունները ներմուծվող առանցքային ապրանքատեսակների մանրածախ և մեծածախ գների միջև գրեթե տարբերություն չեն թողնում, ինչը խանգարում է երկրում մանրածախ առևտրի զարգացմանը:

«Թեև պատասխանում չի նշվում, թե որ ընկերությունների մասին է խոսքը, վերջին շրջանում մամուլում շրջանառվում է «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը, որը, հիշեցնենք, պատկանում է իշխող քաղաքական ուժի աջակցությունը վայելող պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Հիշեցնենեք, որ այս ընտանիքին է պատկանում նաև «Ալեքս Գրիգ» խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկը»,- գրում է «Ազատություն»-ը:

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս