Փրկարարները մեկ ժամից ավելի է՝ փնտրում են ջրանցքն ընկած 12-ամյա երեխային
shamshyan.com-ի փոխանցմամն՝ արդեն 1 ժամից ավելի է՝ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչները Էջմիածնի հրշեջ-փրկարարների և Երևանից ժամանած ջրասուզակների հետ Բաղրամյանի «կանալում» որոնողական աշխատանքներ են կատարում՝ հայտնաբերելու համար Բաղրամյան գյուղի բնակիչ, 12-ամյա տղային: Ինչպես Բաղրամյան գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ականատեսները պատմել են, որ երեխան ընկել է ջրանցքը և չի կարողացել դուրս գալ ջրից: Բաղրամյան գյուղի ջրանցքից որոնողական աշխատանքները շարունակվում են և հասել են Նորակերտ գյուղի տարածք, սակայն դեռևս դրական արդյունքներ չկան՝ երեխային հայտմնաբերելու ուղղությամբ: Գյուղացիները պատմել են, որ երեխան ազգույամբ եզդի Մռազ Սմոյանն է:
Կարդացեք այստեղ.