Հավայան կղզիներում շնաձուկը կերել է գերմանացի 20-ամյա զբոսաշրջիկի թևը
Ասօր գիշատիչ կենդանին հարձակվել է ափից ընդամենը 50 մետր հեռավորության վրա գտնվող երիտասարդ աղջկա վրա: Ըստ topnews.ru կայքի` ողբերգական միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ զբոսաշրջիկը սերֆինգ է վարել, ինչի արդյունքում նա կորցրել է թևը: Հղում անելով ռուսական НТВ-ին, կայքը գրում է նաև, որ երիտասարդ աղջիկը գտնվում է հիվանդանացում` ծայրահեղ ծանր վիճակում: Իսկ ափը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, փակ է: Ի դեպ, սա վերջին շրջանում Հավայան կղզիներում տեղի ունեցող արդեն երկրորդ նման միջադեպն է: Վերջերս շնաձուկը հարձակվել էր 18-ամյա աղջկա վրա: