
«Որոշումը քաղաքական է». ՊԵԿ նախագահը` ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու մասին

Այսօր Շիրակի մարզի Ամասիա համայնքում բացվել է Մանկական արվեստի դպրոցի նոր մասնաշենքը: Բացման արարողությանը մարզային իշխանություններից բացի` մասնակցել են նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն՝ անդրադառնալով Մաքսային միությանն ադամակցելու մասին ՀՀ իշխանությունների որոշմանը, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է. «Մաքսային միությանն անդամագրվելը տնտեսական առումով բավականին հեշտացված ռեժիմներ է նախատեսում Մաքսային միության մեջ գտնվող երկրների սահմաններում, Մաքսային միության սահմաններում»: ԳԱԼԱ-ի լրագրողը Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվել է, թե այդ դեպքում ինչպիսին կլինեն հարաբերությունները Մաքսային միությունում չգտնվող երկրների հետ, արդյոք մաքսային տոկոսադրույքների ավելացում տեղի չի ունենա՞, որին նա արձագանքել է հետեւյալ կերպ. «Նման բան չկա, մյուս երկրների հետ նույն ռեժիմներով են աշխատում, մաքսային դրույքաչափերը, գործառույթները գնում են դեպի պարզեցումներ, Մաքսային միությունը չի խոչընդոտի մյուս երկրների հետ հարաբերություններին»,- ասել է Գագիկ Խաչատրյանը: