Ավտովթար Ալավերդի-Թումանյան ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 05.19-ին տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Թումանյան ավտոճանապարհին՝ Թումանյան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Թումանյան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Ա. Ո.-ին պատկանող «Վազ 2106» մակնիշի 23OS289 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ա.Ո.-ը (ծնվ. 1977 թ.), Ա. Ե.-ը (ծնվ. 1980 թ.) և Ա. Գ.-ը (ծնվ.՝ 1985 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու ԲԿ: Բժիշկները Ա. Ո.-ի և Ա. Ե.-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ Ա. Գ.-ը՝ ծայրահեղ ծանր: Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում ստուգել են ավտոմեքենայի գազաբալոնային և հոսանքամատակարարման համակարգերի անվտանգությունը:

Տեսանյութեր

Լրահոս