Գողություն՝ «Այրարատ» տոնավաճառի հագուստի տաղավարներից մեկից
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել 1959 թ. ծնված Հասմիկ Մ.-ն՝ հայտնելով, որ օգոստոսի 26-ին, ժամը 11.15-ի սահմաններում, «Այրարատ» տոնավաճառի հագուստի տաղավարներից մեկից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է 67.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.00-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ն և խոստովանական բացատրություն տվել, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է հետաքննություն: