«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամները բոլոր մտահոգ քաղաքացիների հետ միասին մտադիր են ստեղծել հանրային հանձնաժողով, որը կզբաղվի տրանսպորտի խնդիրներով եւ կպաշտպանի քաղաքացիների շահերը:
Ամեն ինչ՝ ավտոմեքենայի գրանցման-հաշվառման, պետտուրքերի վճարման, պետհամարանիշի ընտրության և մյուս անհրաժեշտ ընթացակարգերի մասին:
Նոր սարքն ունի 10.1- դյույմանի էկրան` 2560×1600 կետայնությամբ, ունի չորս միջուկանի Atom պրոցեսոր, որը մշակվել է Intel ընկերությնա կողմից և աշխատում է Windows8 օպերացիոն համակարգով:
Նույն օրը, ժամը 22.40-ին, ոստիկանություն է ներկայացել 65-ամյա տղամարդ և հայտնել, որ նշված վրաերթը, «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Ա.Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության եւ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ պատճառելու համար, իսկ գործը գտնվում է դատավոր Յուրի Բաղդասարյանի վարույթում:
Թաթա Սիմոնյան – հիմնականում երգում է ուրախ երգերի շարան, 30-40 րոպեն արժե 30.000-35.000 դոլար:
Հայաստանի և Եվրամիության միջև ավելի քանի երեք տարի տարվող բանակցությունները վերջերս ձախողվեցին: Հայաստանյան իշխանությունները հայտարարեցին Մաքսային միությանը միանալու՝ իրենց ցանկության մասին: Այս որոշումը դարձրեց շատ դժվար, եթե ոչ՝ անհնար, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը: Սա չի կարելի անվանել լավ կամ վատ:
Գյումրիի ռուսական 8-րդ զինվորական թաղամասում բնակվող մի քանի տասնյակ հայ ընտանիքներ (որոնց անդամները նաև ՌԴ քաղաքացիներ են), ծանուցումներ են ստացել 10-օրյա ժամկետում բնակարաններն ազատելու մասին:
Կառավարությունը ժամանակավորապես արդեն փակվել է 17 անգամ, վերջին անգամ դա եղել է ուղիղ 17 տարի առաջ:
Ի պատասխան «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հարցազրույցում հնչած ապատեղեկատվության, թե ոստիկանությունը մի քանի սեփական կայք ունի, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Police.am պաշտոնական կայքից բացի, ոստիկանությունն այլ կայք չունի, որևէ կայքի հետ ուղղակի անուղղակի կամ միջնորդավորված առնչություն նույնպես չունի և չի պատրաստվում ունենալ, որևէ կայքի «տանիք» չի հանդիսանում, որևէ կայքի կամ լրագրողի առաջնահերթություն չի տալիս, չի հովանավորում և չի օժանդակում:
Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրել է ԵԽ Նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջացառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները։
Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցի թիվ 69 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մի քանի մշակութային օջախներ:
Ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում ստացվել է մեկ դիմում Ս. Հայրապետյանի լիազոր ներկայացուցիչ Զ. Փոստանջյանի կողմից:
«Հայկական շուկան ինքնին, ցավոք, այնքան մեծ չէ: Բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այստեղ էլ կլինեն լավ հնարավորություններ եւ մասնավոր, եւ պետական հատվածներում: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանում արտադրվող ապրանքները վաճառվում են ողջ աշխարհում»,- ասել է Ռագու Ռագուրամը:
Հոկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին հյուսիսային շրջաններում, 4-ին, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-ին լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մինչ դատաքննությունն սկսելը, ամբաստանյալ Հայկ Տոնոյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Կատարվում է քննություն:
Ըստ տեղեկությունների վրաերթի ենթարկվածը ГАЗ 3102 -ի վարորդն է, ում ոտքը՝ ըստ հավաքվածների, կտրվել է:
Ակնկալվում է, որ Lenovo ընկերությունը իր նոր պլանշետը` Yoga-ն, կներկայացնի հոկտեմբեր ամսին: Այս մասին հաղորդում է Ubergizmo-ն` նշելով, որ սարքը կարող է լինել աշխարհի ամենաբարակ պլանշետը:
Հաշտության մասին դատական նիստում հայտնել է հենց հարսը՝ նախքան դատաքննությանն անցնելը հայտարարելով, որ հաշտվել է սկեսրայրի՝ Մարտուն Կուրղինյանի հետ՝ նշելով, որ նրա դեմ որևէ բողոք չունի և ներել է նրան:
Մինչև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Հայաստանում ամենաբարձր մակարդակով անընդհատ խոսվում էր, որ նոյեմբերին Հայաստանը կստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:
Իմ այս քայլերը կասեցնելու ուրիշ տարբերակ չգտնելով, վարչախումբը ինձ բանտարկեց շինծու մեղադրանքով: Սակայն նրա ջանքերն իզուր են, ես պայքարելու եմ մինչև հաղթանակ:
Նա ընդգծել է, որ Ամուլսարի նախագիծը ոչ միայն նոր աշխատատեղեր կստեղծի և լրացուցիչ հարկային եկամուտներ կապահովի Հայաստանի համար, այլև արևմտյան այլ ընկերություններին ցույց կտա, որ Հայաստանը մի տեղ է, որտեղ միջազգային դափանիշներով գործող ընկերությունները կարող են հաջողությամբ աշխատել։
Սեպտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 51/1 հասցեի դիմաց բախվել է ծառի:
Ազգային ժողովում այսօր ստացվել է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը: Փաստաթուղթը գաղտնի է՝ մինչև խորհրդարանի նիստերի դահլիճում քննարկումը դրա տեքստը չի հրապարակվելու: Վաղը այն կքննարկվի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում:
Հրշեջ-փրկարարները կտրել են ամրանը և 1981թ. ծնված Մ. Ս.-ին հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսյում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.75 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն աննշան չափով՝ 0.03%-ով թանկացել է։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 6 միլիոն դոլար։
Վազգեն Ա.-ն և Էդգար Շ.-ն ներկայացել են ոստիկանություն և տվել բացատրություններ` ընդունելով Վիգեն Դ.-ին ծեծի ենթարկելու հանգամանքը: Միջադեպը տեղի է ունեցել Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի հարևանությամբ, տևել է կարճ և պատահական անցորդների միջամտությունից հետո անմիջապես ավարտվել է, դրա հետևանքով հասարակական կարգը չի խանգարվել: