1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ:
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում:
Դեռ 2012 թվականի սկբից ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյում մեկնարկած, սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնանակցման վերաբերյալ քրեական գործով փորձաքննությունն այդպես էլ չի մոտենում ավարտին:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 27 հասցեի մոտ, ընթացքի ժամանակ, վայր է ընկել մոտոցիկլետից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ որոշ շահագրգիռ անձինք, ովքեր կանգնած են այս և նման բոլոր ահաբեկչական հարձակումների կազմակերպման հետևում, ներկայումս ռուդիմենտալ փորձեր են կատարում հարձակման զոհերին և տուժողներին միտումնավոր փոխել տեղերով և գործերը միտումնավոր մտցնել փակուղի:
Դեպքի անմիջապես հաջորդ օրը ես եղել եմ դատաբժշկի մոտ, այնուհետև անցել բժշկական ուսումնասիրություններ վնասվածքաբանի մոտ և եզրակացությունը ներկայացրել դատաբժշկական հիմնարկ երկրորդ հարկ ընդունարան: Խնդրում եմ կապնվեք Ոստիկանության կենտրոնական բաժանմունքի հետ քննիչ Խաչիկյան:
Սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ալեք և Մարի Մանուկյան Գանձատան «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահի բացումը:
Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ալեք և Մարի Մանուկյան Գանձատանը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահի բացման արարողությունը:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2110»-ի և «ՎԱԶ-21074»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Երևանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դասախոս, Գետահովիտի բնակիչ 26-ամյա Անժելա Վանեսյանը սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Թբիլիսիում մահացել է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հայտարարված մրցույթի մասով զեկուցվել է, որ դեռևս հայտեր չեն ներկայացվել:
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացված լրացուցիչ ընտրությունները գնահատում ենք որպես անազատ եւ անարդար:
«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետի՝ 19.07.2013թ.-ի թիվ 3661-ա և թիվ 3661-Ա որոշումներով Երևան քաղաքում ուղևորափոխադրող կազմակերպությունների պայմանագրերում իրականացված փոփոխությունների վերաբերյալ ս.թ. հուլիսի 25-ին խմբակցության անունից հարցումով դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:
Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրերի շրջանակում ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Ագարակ ճանապարհի 4-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 01.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 30-ամյա և 25-ամյա տղամարդկանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Դսեղ գյուղի «Օհանա թալա» կոչվող հանդամասում գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանցագործության կծիկը քանդելով՝ ոստիկանները հասան Արթիկ քրեակատարողական հիմնարկ
Սեպտեմբերի 29-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի մոտ բախվել է գովազդային վահանակի հենասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար էր եղել, իսկ վարորդներն էլ վթարի մեջ մեղադրում էին միմյանց, ինչի համար հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին «գաի պլաշադկա»:
«Այսինքն` անձը ազատության մեջ է հայտնվում ղեկավարի, նախագահի կամ այսպես ասած «արքայի» ներողամտության շնորհիվ եւ ոչ թե երկրում արդարադատության իրականացման արդյունքում»,-ասոել է Սաքունցը:
Ըստ հրամանի հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատույուններին տրամադրվել է 239 (անվճար) հեռակա ասպիրատական տեղ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմումի գործով առաջին նախնական նիստը:
Այսօր ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի բացումը: Հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևանի Ռոստովյան և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն:
Հուշարձանի կարգախոսը մեծ խորհուրդ ունի. «Օգնություն, Արիություն, Փրկություն» բառերը հանդիսանում են մեզանից յուրաքանչյուրի, ամեն մի փրկարարի գործունեության իմաստն ու խորհուրդը:
Դատական նիստին հնարավոր չէր պարզել հայցվորի կենսագրական ճշմարիտ տվյալները, քանի որ գործում առկա չէ նախկին մարզպետի անձնագրի պատճենը և դատական նիստին ներկա չէր հայցվորը:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Ռոջեր Օհանեսյանին և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Նունե Եղիազարյանին։