«Ոչ ոքի ոչինչ չունեմ ասելու, թող ամեն մեկը իր համար ինչ ուզում է գրի, ես ինտերվյուներ չեմ տալու, քոմենթներ չեմ անելու, իմ գործն եմ անելու, ամեն մարդ իր խղճով ինչ ուզում է, թող հանի: Լրատվամիջոցները վատից բացի ոչինչ չեն գրում, լավ բան չեն տեսնում: Ես լրատվամիջոցներից բավականին վիրավորված եմ, համարում եմ, որ եթե ես ասելիք ունենամ, կասեմ հեռուստաընկերություններով, մնացածը ինչ-որ գրվում է, հերյուրանք է, բամբասանք ու միայն վատը իմ մասին ու չճշտված»:
Իրավապահների ստուգումները բացահայտել են Հայաստանի քաղաքացուն Կիեւից Բաքու ուղարկելու հարցում բոլոր մեղավորներին:
Վաղը Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այնպես որ` Զարուհի Փոստանջյանի հայտարարությունից հիացած մարդիկ պիտի հասկանան վերջապես, որ սիրտ հովացնելը քաղաքական կամ դիվանագիտական կատեգորիա չէ։ Պիտի հասկանան նաև, որ այդ հաստատությունում ոչինչ ընդդիմության գործին չի վնասում այնպես, ինչպես իրեն ընդդիմություն հորջորջած պատգամավորի նմանատիպ վարքագիծը
Ադրբեջանում քիչ մարդու են հետաքրքրում հոկտեմբերի 9-ին անցկացվելիք նախագահական ընտրությունները. այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ նշել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը:
Ես ներկայացնում եմ «Օրինաց Երկիր» կուսակցությունը և ԱԺ համապատասխան խմբակցությունը, ուստի Ձեր հարցման հետ կապված իմ մոտեցումները համապատսխանում են «Օրինաց Երկիր» կուսակցության՝ այդ կապակցությամբ արդեն արտահայտած հրապարակային դիրքորոշմանը, որը հրապարակվել է մամուլում»
ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 48-րդ փողոցի թիվ 11 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին ահազանգ է ստացվել, որ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի դրսի կողմից` նկուղ իջնող աստիճանների վրա, զենք է թողնում:
«Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ի պաշտոնական բաժնետերը ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանն է` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը: Ընկերությունը գրանցված է Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղում: Սակայն ոլորտում բոլորը գիտեն, որ ընկերության հետևում կանգնած է Հովիկ Աբրահամյանը:
«Ասեմ, որ ես չեմ փոշմանել, որ նման հարց եմ տվել Սերժ Սարգսյանին. ԵԽԽՎ -ն հենց տեղն էր այդ հարցը տալու համար»,- ԳԱԼԱ-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգից՝ պատասխանելով իր հասցեին հնչող բոլոր քննադատություններին, թե Զ. Փոստանջյանի հնչեցրած հարցը Սերժ Սարգսյանին կազինոյի եւ «կրված գումարների» մասին` անտեղի է:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.00-ին, թիվ 27 երթուղու ավտոբուսի վարորդը Աթենքի փողոցում` «Դալմա» հանրախանութի դիմաց, կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 23-ամյա ուղևորուհին վայր է ընկել սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի՝ լիագումար նիստերի դահլիճի «Միասնության ուժը» կոչվող ապակեպատկեր ստեղծագործության հանձնման պաշտոնական արարողությանը:
Եվրոպացի ոստիկանները շրջապատել ԵԽԽՎ շենքի հարակից տարածքը, որպեսզի քաղաքացիները հնարավորություն չունենան մոտիկից իրենց բեղոքն արտահայտել Սերժ Սարգսյանին:
Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որս/թ հոկտեմբերի 03-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Թեև մանրամասներին չեմ տիրապետում, բայց անձամբ ես նման հարց չէի տա։ Նման հարց կտայի միայն այն դեպքում, եթե դա ապացուցված փաստ լիներ, բայց եթե դա ընդամենը Ֆեյսբուքում շրջանառվող լուր է՝ երբեք չէի տա»:
Զարուհի Փոստանջյանն անցել է բարոյականության բոլոր սահմանները։ Քաղաքականությունը անձնական կյանք չէ, որ բարոյականության սահմանները անցնես այնքան, որքան սիրտդ է ուզում։
«Թող ինձ ներեն իմ ժառանգական ընկերները, բայց, կարծում եմ, նման ամբիոնից կարելի է հնչեցնել շատ ավելի սուր հարցադրում` մարդու իրավունքների, ՀՀ արտաքին քաղաքականոււթյան կուրսի կտրուկ փոփոխության վերաբերյալ և այլն, ստիպելով, որ արդարացում ման գա միջազգային հանրության առջև.. Իսկ «դեղին մամուլի» ոճի հարցերը կարելի է ներսում էլ տալ…»:
Հայաստանը մշտապես հավատարիմ է համընդհանուր եվրոպական արժեքներին՝ որպես մեր երկրի բարգավաճման, համաեվրոպական համագործակցության, կայուն զարգացման ու խաղաղության պահպանման կարևորագույն գրավականի:
Վերջին մեկ և կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երեք խոշոր ընտրական գործընթաց: 2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր երկրի քաղաքական դաշտի բոլոր խոշոր քաղաքական ուժերը խորհրդարանի մաս կազմեցին՝ խորհրդարանը դարձնելով ուժեղ ու գործուն քաղաքական մարմին: 2013թ. նախագահական ընտրություններն անցան մրցակցային պայմաններում: Մայիսին կայացան Երևանի ավագանու ընտրությունները:
Օգտվելով հարմար առիթից՝ բռունցքով 1 անգամ հարվածել է Վ.Պողոսյանի դեմքին՝ պատճառելով գանգուղեղային փակ, բութ վնասվածքի, գանգի հիմի ոսկրերի փակ կոտրվածքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող վնաս, որն էլ հանգեցնել է գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման՝ անզգուշությամբ առաջացնելով Վրեժ Պողոսյանի մահը:
Ստրասբուրգում «միծինգ» անողներին՝ տուն եկեք, իսկ եթե հեռու եք թռել, ձեր պահվածքով մի փորձեք վարկաբեկել մեր երկիրը և ՀՀ պետությունը, նախ՝ չի հաջողելու, հետո՝ դուք դրա իրավունքը չունեք… երկրում խնդիրները կան և դրանց մասին խոսել կարող են միայն էս երկրում, մեր երկրում ապրող քաղաքացիները, իսկ ձեր մասին ԶԼՄ-ներին տեղեկություններ տվող մեր գործընկերուհուց պահանջում եմ՝ լռիր, հերիք աղմկես…
Այս պահին մինչ Ստրասբուրգում ԵԽ շենքի դիմաց հայ ցուցարարները «Սերժիկ հեռացիր են» գոռում, մոտ 50 ոստիկանական միկրոավտոբուսներ շրջափակել են ԵԽ շենքը, 500-ի հասնող ոստիկաններ վերահսկում են տարածքն ու ցուցարարներին:
Լեգենդար «Արարատ-73»-ի լավագույն ու անզուգական խաղացողներից մեկը՝ Արկադի Անդրեասյանը, ով այժմ արդեն 66 տարեկան է,օրերս սրտի կաթված էր ստացել՝ սրտամկանի ինֆարկտ ու տեղափոխվել էր հիվանդանոց:
Քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի աշխատակազմի կադրերի վարչության նախկին պետ Անգին Իսախանյանի նկատմամբ։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակությանը:
Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացնի վերադառնալ մեծ քաղաքականություն, ապա ինքն անձամբ, իրեն բնորոշ պարզ ու շիտակ ձևով կհայտարարի դրա մասին: Պետք չէ դավադրություններ, խարդավանքներ ու գաղտնի գործընթացներ փնտրել այստեղ, անիմաստ զբաղմունք է:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող թատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: