
«Mazda»-ն 160 հազար մեքենա է հետ կանչում` դռների հետ կապված թերության պատճառով

Ճապոնական ավտոարտադրող «Mazda» ընկերությունը սեպտեմբերի 30 –ին հայտարարել է ամերիկյան շուկայից 161,4 հազար ավտոմեքենա հետ կանչելու մասին: Պատճառը դռների փականների հետ կապված թերությունն է, ինչի պատճառով ընթացքի ժամանակ մեքենայի դռները կարող են բացվել:
Հետկանչի ենթակա են 2009-2013 թթ. արտադրության «Mazda 6» սեդանները: Նշվում է, որ «Mazda»-ն անվճար շտկում է այդ թերությունը: