Կրակի ճարակ է դարձել 6 բնակարան, բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան:
Մի բանաձև եմ ես փորձում առաջ տանել ՝ իրավական պետությունում անձի սոցիալական վարքագիծը և իշխանության հանրային վարքագիծը պետք է սահմանադրականացնել , պետք է դրա հիմքում դնել իրավունքի գերակայության սկզբունքը:
Միջուկային հարցի լուծումը թույլ կտա աստիճանաբար բարելավել Իրանի հարաբերությունները եվրոպական երկրների եւ անգամ ԱՄՆ-ի հետ, հայտարարել է նա գործակալությանը:
Բնակիչներն ասում են, որ իրենք գրեթե ամեն օր եւ օրվա տարբեր ժամերին հարկադրված են շնչել քաղաքի մերձակայքում գտնվող քաղաքային աղբավայրի այրվող ծուխն ու գարշահոտությունը:
Կնոջ ստացած մարմնական վնասվածքներն արձանագրվել են նաեւ դատաբժշկի կողմից: Հարուցվել է քրեական գործ:
Ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում այրվում է վագոն-տնակ:
Երևանում նոյեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 27-29-ին սպասվում են տեղումներ: 25-26-ի ցերեկը կգրանցվի մինչև +16 աստիճան տաքություն, այնուհետեւ կնվազի մինչև 4 աստիճանով:
Նա առավելության է հասել նաև ռուսաստանցի Ռյաբովի նկատմամբ ու հռչակվել է աշխարհի չեմպիոն:
Հուլիսի 28-ին N զորամասում արձանագրված արտակարգ դեպքի համար մեղադրանք է առաջադրվել հենց մարմնական վնասվածք ստացած զինվորին: Նշված օրը շարքային Գեւորգյանը հայտնաբերվել էր աջ եւ ձախ նախաբազուկները ածելի կտրված: Դեպքը տեղի էր ունեցել գումարտակի լվացարանում, որից հետո նա անմիջապես տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, որտեղ նրան ցուցաբերվել էր անհրաժեշտ բուժօգնությունը: «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ դեպքի կապակցությամբ […]
Հաղորդվում է, որ ցուցարարները նույնպես արցունքաբեր գազ են օգտագործել եւ սկսել են պայթուցիկ փաթեթներ նետել: Մի քանի հարյուր հատուկ ջոկատայինները «շղթայել են» Կառավարության տունը` թույլ չտալու համար ցուցարարների մուտքը:
Ինչ վերաբերում է նախկին նախագահի ընտանիքի սոցիալական երաշխիքներին, ապա օրենքի համաձայն, նրանք պետությունից բժշկական ապահովագրություն են ստանում, իսկ հատուկ թոշակ` միայն նախկին նախագահի մահվանից հետո:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոզեռնի փողոցի թիվ 15 հասցեում գտնվող Սրբ. Հովհաննես եկեղեցուն պատկանող պահակատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել՝ 16.05-ին: Այրվել է պահակատան տանիքի փայտյա կառուցատարրերը ` 2քմ:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Սեւան քաղաքի երեք երիտասարդ մեղադրվում են աղջիկ փախցնելու մեջ. նրանք փորձել են ամուսնացնել իրենց ընկերոջը` նրա սիրած աղջկան փախցնելով, թեեւ այդ սերը եղել է անպատասխան: Սիրահարված տղան, հուսալով, որ փախցնելու դեպքում աղջիկը կհամոզվի իր զգացմունքների անկեղծության ու լրջության մեջ, ընկերների հետ, բռնության գործադրմամբ, փախցրել է նրան: «Փաստինֆո»-ի հայտնի է դարձել, որ երեք երիտասարդներին […]
Թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար:
Մամուլը չարացրեց մյուս կողմին և սրվեց իրավիճակը, որը շատ խանգարում է օրենքով, հանդարտ, առաջ գնալուն։ Օրենքը այդքան ճկուն բան չէ, որ ոնց հարմար է՝ օգտագործեն: Օրենքը՝ օրենք է
Մարդկանց թիվը շարունակում է ավելանալ, իսկ Եվրոպական հրապարակը, որտեղ անցկացվում է հանրահավաքը, չի տեղավորում բոլորին, ուստի լեփ լեցուն են նաեւ հարակից փողոցները:
«Ես կլինեմ հասարակության ակտիվ անդամ»,-հայտարարել է նա:
57 ամյա Աղաբեկյանը դանակով երկու անգամ հարվածել է կնոջը` մարմնական վնասվածք պատճառելով նրա ձախ հարականջային շրջանին և ձախ ուսին:
Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով խոշոր չափի գումար:
Աշխատանք ունեցող մարդկանց Մեծ Այրումում մատների վրա կարելի է հաշվել: հիմնականում փախստականներով վերաբնակեցված այս գյուղում խնդիրները շատ ավելին են, քան կարելի է պատկերացնել:
Հրշեջ-փրկարարները Է. Բ.-ին պատկանող խմորեղենի արտադրամասի էլ. գրտնակի միջից անվնաս դուրս են բերել Գ. Հ.-ի (ծնվ. 1994 թ.) ձեռքը, ով հոսպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն:
Գտնում ենք, որ Հայաստանի անվտանգութեան թելադրանքները եւ էներգետիկ դժւարութիւնները կրկնակիօրէն են կարեւորում Մաքսային միութեանը միանալու անհրաժեշտութիւնը:
Իրանը կդադարեցնի միջուկային ծրագրի շրջանակում աշխատանքները, միջազգային փորձագետներին թույլ կտա ավելի մանրամասն ստուգումներ իրականացնել, իսկ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կթուլանան:
Վթարի հետևաքնով Ա. Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ըստ աղբյուրի` վարորդ Ա. Ավետիսյանը ոստիկանության Մարտունու նախկին պետ Թաթուլ Ավետիսյանի տղան է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.31-ին, մարվել՝ 09.29-ին: Արտադրամասում այրվել են փայտի թափոններ 35 ք.մ մակերեսով:
Կարմրաքարում խմելու ջուրը համարվում է ոչ պիտանի: Այլընտրանք, սակայն, չունենալով, մարդիկ կենցաղում այն օգտագործում են:
Պարզվել է, որ Սայադյան փողոցի թիվ 20 հասցեում «Սիրելիս» հարսանյաց սրահի տանիքում տեղի է ունեցել էլ. մալուխների կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Այրվել է 1գմ էլ. մալուխ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ տեղեկացրին, որ հանգամանքները պարզվում են, մահացածը Ուկրաինայի քաղաքացի 37-ամյա Դմիտրովն է:
Հատկապես մամուլի ուշադրությունը գրավել են «Nissan Nismo GT-R»-ը, «Porsche 911»-ը` նվիրված լեգենդար սպորտային մոդելի 50-ամյակին, «Porsche Panamera»-ի նոր տարբերակը, «Mini Cooper BMW»-ն: Daimler ընկերությունը ներկայացրել է «Mercedes-Benz SLS AMG GT» մոդելը:
Սովորաբար մեր պոլիկլինիկայի վակցինաները ջերմություն, թուլություն են առաջացնում, իսկ իմ գնած պատվաստանյութը ոչ մի կողմնակի երևույթ չի առաջացնում: