
Կնոջ հետ հարաբերվելիս գործի է դրել բռունցքները

Արագածի բնակիչ, 35-ամյա Մնացականյանն իր «տղամարդկությունը» կնոջը փորձել է ապացուցել բռունցքներով: Կենցաղային հարցերի շուրջ տանը վիճաբանելով կնոջ հետ` նա գործի ե դրել բռունցքները` հարվածներ հասցնելով երիտասարդ կնոջ թե դեմքին, թե կրծքին, ականջին ու ազդրերին:
Կնոջ ստացած մարմնական վնասվածքներն արձանագրվել են նաեւ դատաբժշկի կողմից: Հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնի է դարձել «Փաստինֆո»-ին, Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: