
Գուգարքում փայտյա բնակելի շինություն է այրվում (լրացված)

ԱԻ նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 24-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում այրվում է վագոն-տնակ: Ավելի ուշ նախարարությունը ճշգրտեց, որ այրվում է երկհարկանի փայտյա բնակելի շինություն, որում առկա է վեց ժամանակավոր կացարան: Նախարարույունից հայտնում են նաեւ, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Ժամանակին բնակիչները տարհանվել են: Զոհեր և տուժածներ չկան:
shamshyan.com-ի փոխանցմամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի հրշեջ փրկարարները, ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Գուգարքի բաժնի և շարքային քաղաքացիների օգնությամբ փորձում են մարել Գուգարք գյուղում առաջացած խոշոր հրդեհը: Հրշեջ փրկարաները ժամանել են 4 մարտական հաշվարկով, սակայն այս պահին չեն կարողանում մարել կրակը և կանխել նրա տարածումը: Կրակն ամբողջովին մոխրակույտի է վերածել 6 տուն: