Բաժիններ՝

Սաակաշվիլիին կստանա պատգամավորական կենսաթոշակ եւ կօգտվի պետական պահպանության ծառայությունից

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կստանա պատգամավորական կենսաթոշակ`1995-1999թթ. պատգամավորական գործունեության համար, քանի որ օրենքով նախկին նախագահների համար կենսաթոշակի չափ սահմանված չէ, հաղորդում է «Грузия Online»-ը:

Միաժամանակ Սաակաշվիլին ցմահ կարող է օգտվել նաեւ պետական պահպանության ծառայությունից, եւ նրա մշտական ու ժամանակավոր կեցության վայրերը կպահպանվեն պետական պահակազորի կողմից:

Ինչ վերաբերում է նախկին նախագահի ընտանիքի սոցիալական երաշխիքներին, ապա օրենքի համաձայն, նրանք պետությունից բժշկական ապահովագրություն են ստանում, իսկ հատուկ թոշակ` միայն նախկին նախագահի մահվանից հետո:

Օրենքի համաձայն` պետությունը պարտավոր չէ նախկին նախագահին  եւ նրա ընտանիքին ապահովել բնակարանով: Այդ հարցի լուծումը թողնված է կառավարության կամքին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս