Բաժիններ՝

Շարքայինն ածելիով կտրել է նախաբազուկները. գործը դատարանում է

Հուլիսի 28-ին N զորամասում արձանագրված արտակարգ դեպքի համար մեղադրանք է առաջադրվել հենց մարմնական վնասվածք ստացած զինվորին:

Նշված օրը շարքային Գեւորգյանը հայտնաբերվել էր աջ եւ ձախ նախաբազուկները ածելի կտրված: Դեպքը տեղի էր ունեցել գումարտակի լվացարանում, որից հետո նա անմիջապես տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, որտեղ նրան ցուցաբերվել էր անհրաժեշտ բուժօգնությունը:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ եւ մեղադրանք է առաջադրվել հենց շարքային Գեւորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի առաջին մասով` Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930