Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Թբիլիսիում այսօր անցկացված «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարի ժամանակ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է այդ կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Իր ելույթում նա հայտարարել է. «Երկու տարի առաջ եկա քաղաքականություն`երկիրը Սահակաշվիլիի ռեժիմից ազատագրելու համար հանրության առողջ ուժերի ջանքերը միավորելու եւ մոբիլիզացնելու նպատակով»:

Իվանիշվիլիի կարծիքով` ինքը «հաջողությամբ իրականցրել է այդ առաջադրանքը, այդ իսկ պատճառով, ինչպես եւ խոստացել էր, հեռանում է քաղաքանությունից եւ  անցնում քաղաքացիական հատված»: «Ես կլինեմ հասարակության ակտիվ անդամ»,-հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս