Բաժիններ՝

Մինչև որքան կարող է արժենալ եղևնին (լուսանկարներ)

luxlux.net-ը ներկայացնում է աշխարհի ամենաթանկարժեք եղեւնիների եռյակը:

Աշխարհի ամենաթանկարժեք եղեւնին 2010թ-ին տեղադրվել է Աբու Դաբիում` լյուքս դասի «Emirates Palace» հյուրանոցում: Այն արժեցել է 11 մլն դոլար: Պատճառը խաղալիքներն են եղել, որոնց պատրաստման համար օգտագործվել են թանկարժեք քարեր` ադամանդներ, զմրուխտ, մարգարիտներ, ինչպես նաեւ ոսկի: Բացի խաղալիքներից, եղևնին զարդարված է եղել նաեւ թանկարժեք զարդերով:

e1

Երկորդ տեղում է 2007թ. ճապոնական Takashimaya առեւտրային ցանցի ներկայացրած եղեւնին` 1,8 մլն դոլար արժեքով: Նրա դիզայնին մասնակցել են ֆրանսիացի հայտնի ֆլորիստներ: Այն պատրաստվել է չորացված վարդերի թերթերից, որոնց վրա եղել են ադամանդներ` ընդհանուր առմամբ 400  հատ` 100  կարատ կշռով:

e2

Սինգապուրյան Soo Kee ոսկերչական տան առաջարկած 1 մլն դոլար արժողությամբ տոնածառի համար օգտագործվել է 21 798 ադամանդ`  913  կարատ քաշով:  Այն զարդարված է եղել նաեւ 3 762 բյուրեղապակե հուլունքներով: Ծառն ունեցել է  6 մ բարձրություն:

e3

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս