Նա այլևս չի լինի նախկին գերզգայուն Վարդանը. Ալվարդ Պետրոսյան
Անկախ նրանից, թե դերասան Վարդան Պետրոսյանը մեղավոր է ավտովթարի հետևանքով զոհված երկու պատանիների մահվան համար, թե՝ ոչ, նա այլևս չի լինի նախկին գերզգայուն Վարդանը: Tert.am-ի հետ զրույցում ասել է գրող, հրապարակախոս, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:
«Իրեն միշտ հետապնդելու է այդ գաղափարը, որ երկու ջահել պատանիներ զոհվեցին, այսինքն՝ արդեն այդ մեղքի զգացումը պատիժ է: Շատ եմ ուզում, որ ինքը գոնե ֆիզիկապես ազատ լինի, բուժվի, բայց հավատացե՛ք, որ մամուլը վատ դեր խաղաց այս պատմության մեջ, երբ որ սկսեցին միայն Վարդան Պետրոսյանի մասին խոսել՝ մոռանալով, որ մյուս կողմը ահավոր կորուստ է կրել։ Մամուլը չարացրեց մյուս կողմին և սրվեց իրավիճակը, որը շատ խանգարում է օրենքով, հանդարտ, առաջ գնալուն։ Օրենքը այդքան ճկուն բան չէ, որ ոնց հարմար է՝ օգտագործեն: Օրենքը՝ օրենք է»,- ասել է նա։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: