Բաժիններ՝

Իշխանության հանրային վարքագիծը պետք է սահմանադրականացնել. ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հաճախ հնչող հարցը, թե Հայաստանում որքանով է պաշտպանված հասարակ քաղաքացու իրավունքները, կոռեկտ չի համարու։ Ըստ նրա՝ իշխանության հանրային վարքագիծը պետք է սահմանադրականացնել։ Tert.amի հետ զրույցում Գագիկ Հարությունյանը նշեց, որ հարցը նրանում է, թե արդյոք սահմանադրորեն երաշխավորված իրավունքները օրենքով լիարժեք պաշտպանվա՞ծ են, թե՞ ոչ։

«Երաշխավորված չէ, որովհետև մենք սահմանադրորեն ճանաչել ենք, որ իրավունքները անիրական գործող իրավունքներ են, բայց քաղաքացին մինչև կարողանում է իր անմիջական իրավունքները պաշտպանել անցնում է մի այնպիսի ճանապարհով, որից հետո հիասթափությունը կարծում եմ ավելի շատ է քան գոհունակությունը»,- նկատել է Գագիկ Հարությունյանը:

Սահմանադրական դատարանի նախագահն ընդգծել է, որ խնդիրը պետք է լուծվի այլ կերպ: «Մի բանաձև եմ ես փորձում առաջ տանել ՝ իրավական պետությունում անձի սոցիալական վարքագիծը և իշխանության հանրային վարքագիծը պետք է սահմանադրականացնել , պետք է դրա հիմքում դնել իրավունքի գերակայության սկզբունքը»,- ասել է նա և նկատել, որ դրան մենք դեռևս չենք հասել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս