
Բարսեղյանը մեղադրվում է անչափահաս կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ

Մարտունու ընդհանուր իրավասւթյան դատարանում նոյեմբերի 27-ին կսկսվի անչափահաս կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալու առիթով հարուցված գործի դատական քննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, գործով մեղադրանք է առաջադրվել Ս. Բարսեղյանին: «Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունվարի 25-ին ամուսնանալով Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի անչափահաս բնակչուհի Ե. Ա.-ի հետ, սեռական հարաբերություններ է կատարել ակնհայտ տասնվեց տարին չրացած անձի հետ»,- ըստ datalex-ի՝ նշված է մեղադրական եզրակացության մեջ:
Ս. Բարսեղյանը մեղադրվում է տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգիրք 141-րդ հոդված): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախագահող դատավորը Յուրի Իոկոյանն է:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: