
Նոր մանրամասներ` Գուգարք գյուղում բռնկված հրդեհից (լուսնակարներ)

Lorinews.am-ի թղթակիցը Գուգարքից հայտնել է, որ ժամը 19:15-ից մինչ այս պահը հրդեհը շարունակվում է: Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով հրշեջներ, ոստիկաններ ու տարածքում բնակվողներ, սակայն նրանց չի հաջողվում որևէ կերպ կանգնեցնել հրդեհը: Կրակի ճարակ է դարձել 6 բնակարան, բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան, սակայն հրդեհից այրված բնակարանների բնակիչները լացակումած հարցրել են, թե չգիտեն, թե որտեղ են գիշերելու այսօր ու ընդհանրապես:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի