Խմորեղենի արտադրամասում քաղաքացու ձեռքն արգելափակվել է էլեկտրական գրտնակի մեջ
Նոյեմբերի 24-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 3 հասցեում գտնվող խմորեղենի արտադրամասում քաղաքացու ձեռքը արգելափակվել է էլեկտրական գրտնակի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնումե ն ԱԻ նախարարությունից:
Հրշեջ-փրկարարները Է. Բ.-ին պատկանող խմորեղենի արտադրամասի էլ. գրտնակի միջից անվնաս դուրս են բերել Գ. Հ.-ի (ծնվ. 1994 թ.) ձեռքը, ով հոսպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն: