
ՃՈ հատուկ պահպանվող վայր են տեղափոխվել 10-ից ավելի ոչ սթափ վարորդների մեքենաներ

shamshyan.com –ի փոխանցմամբ` Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի հանձնարարականով՝ երեկ՝ նեյեմբերի 23-ին, ՃՈ 1-ին սպայական գումարտակը ուժեղացված ծառայության արդյունքում այս գիշեր ՃՈ հատուկ պահպանվող վայր է տեղափոխել 10-ից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները եղել են ոչ սթափ վիճակում:
Աշխատանքները ղեկավարել է 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը, և բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով խոշոր չափի գումար:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է ուժեղացված ծառայությունը և բոլոր այն օրինախախտ վարորդները՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից և նրանց վարած տրանսպորտային միջոցից, հայտնաբերվելու դեպքում վարչական պատասխանատվության են ենթարկվելու, իսկ անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են «գաի պլաշադկա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: