
Ուկրաինայում ոստիկանությունը մահակներ ու արցունքաբեր գազ է կիրառել, ցուցարարները` պայթուցիկ փաթեթներ

УНИАН գործակալության փոխանցմամբ`Ուկրաինայի կառավարության կենտրոնական մուտքի մոտ բախումներ են տեղի ունեցել ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջեւ: Ի պատասխան ոստիկանները կիրառել են մահակներ ու արցունքաբեր գազ:
Հաղորդվում է, որ ցուցարարները նույնպես արցունքաբեր գազ են օգտագործել եւ սկսել են պայթուցիկ փաթեթներ նետել: Մի քանի հարյուր հատուկ ջոկատայինները «շղթայել են» Կառավարության տունը` թույլ չտալու համար ցուցարարների մուտքը: