
«Nymi» ապարանջանը թույլ կտա գաղտնաբառի փոխարեն օգտագործել սրտի զարկերը

Տորոնտոյի համալսարանի մասնագետները «Nymi» կոչվող ապարանջան են պատրաստում, որը կրելու դեպքում կարելի է ազատվել տարբեր տեսակի գաղտնաբառերը հիշելու «դժվարին» գործից, հաղորդում է siliconrus.com-ը: Այն օգտագործելու դեպքում` ցանկացած սարք օգտատիրոջը կարող է «ճանաչել» նրա էլեկտրոկարդիոգրամայի միջոցով: Ապարանջանը փոխկապակցվում է սմարթֆոնի կամ այլ սարքերի հետ Bluetooth-ով, եւ ցանկացած հավալվածի կամ ծառայության համար հնարավոր է օգտագործել սրտի զարկերի «տվյալները»: Անգամ բանկային քարտի փին –կոդը ներմուծելու փոխարեն պարզապես պետք է բանկոմատին մոտեցնել դաստակը:
Ապարանջանը 2014 թ. կեսերին կհանվի բաց վաճառքի, արդեն հիմա կարելի է նախնական պատվեր իրականացնել` վճարելով 79 դոլար: