Ինչու է Տիգրան Առաքելյանը հեռացել ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի կազմակերպված ակցիայից. news.am

ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հունվարի 10-ին կայացած՝ Շանթ Հարությունյանին եւ մյուս քաղբանտարկյալների ազատ արձակելու պահանջով բողոքի երթին չի մասնակցել, եւ Ազատության հրապարակից հեռացել է երթի՝ նախապես հայտարարված նպատակին չառնչվող կոչերի պատճառով։ «Երթի նպատակը եւ կատարված քայլերը բացարձակապես իրար հետ առնչություն չունեին, Հինգ րոպեն մեկ այնտեղ կոչեր էին հնչում Լեւոն Տեր-Պետրոսյանով կազմված նախադասություններով: Տպավորություն էր, թե երթը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին է, եւ Շանթ Հարությունյանին ազատազրկել է Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- NEWS.am-ին ասել է Տիգրան Առաքելյանը։

Նրա կարծիքով՝ ակցիայի նպատակին չվերաբերող կոչերը նախօրոք պլանավորված պառակտման փորձեր են եղել. «Օրինակ, խոսք հնչեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ բոլոր նախագահները ԿԳԲ-ի արխիվները հանձնել են ռուսներին: Ես ուզում եմ հասկանամ՝ որտեղից դա գիտի, կամ ինքը ԿԳԲ-ից ա, շատ լավ տեղեկացված ա, իրա միջոցով են հանձնել, կամ որտեղի՞ց գիտի: Ու ամենակարեւոր հանգամանքը այն է, որ դա երթի հետ կապ չունի: Դա ի՞նչ կապ ունի դա Շանթի հետ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալսկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս