
Հենրիխ Մխիթարյանը 250.000 եվրոյով գնել է Մարիո Գյոտցեի առանձնատունը

Վերջերս «Բավարիայի» ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեի հայրը Հենրիխ Մխիթարյանին առաջարկեց գնել Մարիոյի առանձնատունը Դորտմունդում: Քանի որ Մարիոն այլևս բնակվում է Մյունխենում, որոշել էր վաճառել իր շքեղ առանձնատունը: Վերջերս Հենրիխ Մխիթարյանը 250.000 եվրոյով գնեց Գյոտցեի առանձնատունը:
Ականատեսի վկայությամբ Հենրիխը բավականին էժան է գնել տունը, քանի որ այն գրեթե կրկնակին արժե: Միայն խոհանոցում հավաքված է 45000 եվրոյի կահույք, որ Գյոտցեի հայրը նույնպես փորձել է վաճառել Հենրիխին: Սակայն հայ ֆուտբոլիստը հրաժարվել է, ասելով , որ կահույքը կարող են հանել: Ի վերջո ավագ Գյորտցեն Հենրիխին համոզել է 5000-ով գնել այն։
Աղբյուրը՝ Nyut.am