
Գագիկ Ծառուկյանը մասնակցել է MULTI REST HOUSE հյուրանոցային համալիրի վերաբացմանը (լուսանկարներ)

Ամանորյա տոներին ընդառաջ Ծաղկաձորում վերաբացվել է «Մուլտի Ռեսթ Հաուս» հյուրանոցային համալիրը, որտեղ ամիսներ շարունակ վերակառուցման, նորովի հարդարման աշխատանքներ էին ընթանում: Հանգստյան համալիրը նախատեսված է ավելի քան 300 այցելուների համար: Հյուրանոցային համալիրի վերաբացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել «Մուլտի Գրուպ»կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը՝ ընտանիքի հետ միասին: Գագիկ Ծառուկյանը շրջել է հյուրանոցային համալիրի տարածքով, ծանոթացել կատարված աշխատանքներին:
Ըստ http://kamoblog.tv-ի