Բաժիններ՝

Յունիբանկը շուտով Երևանում կբացի նոր մասնաճյուղ

Այս տարվա հունվարին Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 22, N 51 հասցեում կբացվի  Յունիբանկի նոր մասնաճյուղ: «Աճառյան»  մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում և կոմունալ վճարումների ընդունում:

Յունիբանկը հետևողականորեն շարունակում է բարձրացնել բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Նոր մասնաճյուղեր բացելով` Յունիբանկն առաջնորդվում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքով: Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ բանկը  Հայաստանի բանկային համակարգում գրավում է առաջատար դիրքերից մեկը: Այսօր Յունիբանկն ունի 45 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031