
ՀՀԿ-ական պատգամավորի կոմունալ ծախսն անցել է հազար դոլարը. yerkir.am

«Իհարկե, շատ վատ է, որ մարդկանց հնարավորությունները չի ներում կոմունալ ծախսերը վճարեն»,- ձմեռային կոմունալ ծախսերի վերաբերյալ Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը: Նրա խոսքով` պետք է միջին աշխատավարձը բարձրանա, մարդկանց եկամուտները պետք է բարձրանան, որպեսզի հնարավոր լինի վճարել նաև կոմունալ ծախսերը:
Այն հարցին, թե որքա՞ն է կազմել պատգամավորի տան սպառած կոմունալ ծախսը, Սպարտակ Մելիքյանը պատասխանել է. «Մեր տունը չափերով մի քիչ ավելի մեծ է, ուստի միայն գազի ծախսը բավական մեծ թիվ է կազմել, իսկ ընդհանուր կոմունալ ծախսերը կազմել են մոտ 450 հազար դրամի սահմաններում»: