Կերուխումից հետո Սպարտակ Ղուկասյանը գինովցած իր ընկերների հետ որոշել է ահաբեկել Սամվել Բալասանյանին` իր պատկերացմամբ հոր պաշտոնը ձեռքից վերցնելու, մի բան էլ ասֆալտապատում իրականացնող «Գյումրեցի ընկերների»-ին հատուկ քննչական ծառայության ձեռքը հանձնելու համար:
Տիգրան Ասլանյանի խոսքերով՝ «Արմավիան» անընդհատ հայտարարում է, թե կամաց-կամաց վճարում են աշխատավարձերը, անձամբ ինձ համար սուտ է այդ տեղեկատվությունը։ Ես իմ վերջին՝ 2012 թվականի հուլիսի աշխատավարձը ստացել եմ 2012 թվականի դեկտեմբերի 25-ին։
Այսօր, ժամը 14:00-ին, տեղի կունենա Արմենի հուղարկավորությունը։ Հերոսին հրաժեշտ տալու են գնացել նրա հրամանատարները, մեծ թվով բարձրաստիճան սպաներ, ծառայակիցները, նրանց ծնողները, որոնք մոտենում են Արմենի ծնողներին ու շնորհակալություն հայտնում. «Ձեր որդու շնորհիվ են այսօր մեր զավակները կենդանի»։
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:
Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
«ԲՀԿ նախագահ եղել է, կա ու լինելու է կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Ուստի, հավերժ երիտասարդ մարքսիստին կարող եմ ընդամենը բարեկամաբար խորհուրդ տալ՝ իր երկարաշունչ վերլուծություններն անելիս, առնվազն ԲՀԿ-ի մասով, հավատարիմ մնալ մարքսիզմի հիմնարար սկզբունքներից մեկին, այն է՝ ռեալիզմին»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն արձակուրդից կվերադառնա վաղը։ Իսկ մինչ այդ նրա բացակայության ընթացքում Աժ նախագահի պարտականությունները Հովիկ Աբրահամյանը դրել է ոչ թե Ազգային ժողովի նախագահի աոաջին տեղակալ Էդուարդ Շարմազանովի, այլ երկրորդ տեղակալ Հերմինե Նաղդալյանի վրա։
Թերթը հավելում է, որ «էլիտ շանթը» պատկանում է Վարշամ Ղարիբյանին, որը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալն Է։ Այս լուրը հետաքրքիր է այն առումով որ կարծես թե Աղվան Հովսեփյանի ազդեցիկ զանգերը սկսել են կորցնել իրենց ուժը։
Ըստ նույն աղբյուրների, կրտսեր Ղուկասյանը և յուր խումբը զինված են եղել, իսկ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Հաշվի առնելով, որ Գյումրիի քաղաքապետի առանձնատունը հսկվում է տեսախցիկներով, երեկ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրապ Եգանյանին «ՀԺ»-ն հարցրել է՝ արդյո՞ք Բալասանյանը իրավապահներին է ներկայացրել դեպքի տեսագրությունը:
Դրանց թվում են օրինակ օճառը, լվացքի փոշին, ձեթը, կոսմետիկան, պահածոները, պաղպաղակը, թեյը, սուրճը և այլն։ Այսինքն, նշված ապրանքները մանրածախ առևտրում կարող են հայտնվել միայն այն դեպքում, երբ դրանց վրա կլինեն պետեկամուտների կոմիտեի 1 տրամադրած դրոշմապիտակները։
«Ոչնչացվեց, որովհետև երևի այդպես էր պետք,– թվարկել է Խաչատրյանը՝ բացատրելով, որ այսօրվա Հայաստանում միակ երևույթը, որ զարգանում է, արտագաղթն է,– այսօր արտագաղթն իրականացվում է երեք ուղղություններով՝ մեկը՝ արտերկիր, երկրորդը՝ դեպի գերեզմաններ, իսկ մյուս ուղղությունը բանտերն են, երբ մարդը չի ուզում նշված երկուսից որևէ ուղղությամբ գնալ ու այդ դեպքում էլ հայտնվում է բանտերում»։
Հունվարի 27-ին մեկնարկելիք ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանին Ստրասբուրգ են մեկնելու պատվիրակության բոլոր 8 անդամները: Նրանք Աժ միջանցքներում փորձում են արդարանալ, թե կարևոր ելույթ են ունենալու:
Մի քանի օր առաջ հայտարարված մրցույթի ժամանակ հաղթել է ոչ թե U.com, այլ ABC-Բիլայն համատեղ ընկերությունը, որն ըստ պատասխանատուների, ավելի մատչելի պայմաններ էր առաջարկել: Ինչով է պայմանավորված այս որոշումը՝ Գագիկ Խաչատրյան- Տիգրան Սարգսյան հակամարտությա՞մբ, թե՞ հաղթող ընկերության «բարեմասնություններով»:
Հունվարի 22-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ Ռ.Խ.-ին պատկանող անասնագոմում (30 ք.մ):
Հունվարի 22-ին, ժամը 00.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 21-ին ժամը 23.10-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գ. Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Խուդյակով փողոցի 84/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ՝ 1963թ. ծնված Ս., 1989թ. ծնված Ն., 1966թ. ծնված Հ. Գևորգյանները և 2007թ. ծնված Մ. Տեր. Բարսեղյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Եթե նախկինում հայ «խոպանչին» կարող էր անցնել հարեւան Ուկրաինա եւ անձնագրում համապատասխան դրոշմ ունենալով՝ վերադառնալ Ռուսաստան եւ շարունակել աշխատել, հիմա 3 ամիս աշխատելուց հետո ստիպված կլինի լքել երկիրը: Սովորաբար տավուշցիները Ռուսաստանում շինարարության ոլորտում են աշխատում՝ ամիսը միջինը 1000-1200 դոլար աշխատավարձով:
Նա հայտնել է, որ պարզապես հոգնել է այդ համակարգում աշխատելուց, որեւէ այլ խնդիր չկա: Իսկ թե ինչով է այսուհետ զբաղվելու Վարդան Ղուկասյանը, առայժմ հայտնի չէ:
Ամերիկացի հանրահայտ կինոդերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցեներգերն իր աջակցությունն է հայտնել ուկրաինական ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին:
Հանդիպումն ավարտվեց «Բորուսիա»-ի փայլուն հաղթանակով` 1:6 հաշվով:
Ուսանողների խումբը հայտարարել է, որ իրենք հիանում են Սնոուդենի արարքով եւ ցանկանում են առաջադրել նրա թեկնածությունը, որպեսզի հանրության ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրեն պետության կողմից մարդու անձնական կյանք ներխուժելու խնդրի վրա:
Մինչ այդ, 33-ամյա Բադաշվիլին զբաղեցնում էր դատախազության հետաքննչական բաժնի ղեկավարի պաշտոնը:
Նա ըմբռնումով է մոտենում սոցցանցերում այն քննարկումներին, թե ինչու է Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնում հումորիստ- շոումենը։
Հաղթանակ գյուղի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող N1 տուն-ինտերնատից թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել 1957թ. ծնված Հ. Գ.-ն և 1936թ. ծնված Մ. Ժ.-ն:
Buro 247 էլեկտրոնային ամսագիրը հրապարակում է պատրաստել Garage ամսագրի գլխավոր խմբագիր Դաշա Ժուկովայի մասին։ Սակայն ավելի մեծ աղմուկ է առաջացրել ոչ թե տեքստը, այլ դրա հետ զետեղված լուսանկարը։ Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի կինը՝ Դաշա Ժուկովան այդ լուսանկարում նստած է աթոռի դիրք ընդունած կիսամերկ սևամորթ կնոջ վրա։
36-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի մոտ գտնվող մանկապարտեզի բակում, տղամարդու հետ գրկախառնվելու ընթացքում, վերջինիս գրպաններից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` 30.000 ՀՀ դրամ գումար:
Մեկուսարանում գտնվող կալանավորին քննիչը շուրջ չորս ամիս չի թույլատրել տեսակցել, անգամ զանգահարել ընտանիքի անդամներին: Հատուկ քննչական ծառայության պետի անմիջական հրահանգով միայն մեկ անգամ է կալանավորը կարողացել հանդիպել հարազատներին, որից հետո դարձյալ մեկ ու կես ամիս տեսակցություն չի թույլատրվել:
Ալավերդու Ջրավազան թաղամասում հրատապ է դարձել աղբահանության խնդիրը: Այս թաղամասը, սակայն, աղտոտվում է հիմնականում ոչ թե բնակիչների անփութության կամ աղբահանություն չկատարվելու, այլեւ աղբամանների սակավության պատճառով: