
Մխիթարյանն իր ծննդյան օրը դարձավ դուբլի հեղինակ (տեսանյութեր)

Դորտմուդնի «Բորուսիան» վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց «Դայսբուրգի» հետ` վերջինիս հարկի տակ:
Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հունվարի 21-ին նշեց 25-ամյակը, իրեն յուրատեսակ նվեր է մատուցել՝ դառնալով դուբլի հեղինակ: Հանդիպումն ավարտվեց «Բորուսիա»-ի փայլուն հաղթանակով` 1:6 հաշվով: